Թիվ 4/27 ընտրատեղամասի տարածքում ինչ-որ տղաներ են ցուցակներով ու փոքրիկ պայուսակներով

Թիվ 4/27 ընտրատեղամասի տարածքում ինչ-որ տղաներ են ցուցակներով ու փոքրիկ պայուսակներով
Թիվ 4/27 ընտրատեղամասի տարածքում ինչ-որ տղաներ են ցուցակներով ու փոքրիկ պայուսակներով

Aravot.am-ը ահազանգ ստացավ, որ Հ. Քոչարի փողոցում գտնվող թիվ 148 դպրոցում տեղակայված 4/27 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են եւ որ ավտոմեքենաներով եւ դպրոցի բակում հավաքված ինչ-որ տղաներ ընտրողների՝ մասնավորապես՝ մեծահասակների վրա հոգեբանական ճնշում են գործադրում. նրանց գրիչ են տալիս եւ ասում, որ հենց այդ գրիչով պետք է քվեարկեք:

 Հորդորել են նաեւ գրիչը հետ տանել. «Հասկանում եք, ներսում էլ են նույն գրիչները, բայց այստեղ հարցն այն է, որ մարդկանց վրա հոգեբանական ճնշում են գործադրում»,-մեզ հետ զրույցում ասաց թիվ 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թաթուլ Մխիթարյանը: 148 դպրոցի բակում կուտակումներ առանձնապես չկային, բայց բակի նստարանի մոտ հինգ-վեց տղաներ էին հավաքված, որոնք ընտրատեղամաս եկող ընտրողներից հետաքրքրվում էին, թե ում են ընտրելու, նրանց ձեռքին ինչ-որ ցուցակներ կային, ուսին փոքրիկ պայուսակներ: Այս ընտրատարածքում տարիներ շարունակ ընտրությունները կազմակերպվել են դպրոցի միջանցքում, այս անգամ դրանք դպրոցի մի փոքրիկ սենյակում էին: «Սենց փոքր սենյակ են ընտրել, որ ինչ ուզեն անեն»,-դժգոհում էին վստահված անձինք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/05/239792/