Հայաստան-2023. Արամ Աբրահամյանի խմբագրականը

Հայաստան-2023. Արամ Աբրահամյանի խմբագրականը
Հայաստան-2023. Արամ Աբրահամյանի խմբագրականը

Հասարակական-քաղաքական կյանքը 10 տարի հետո Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Այն մոտեցումները, այն տեսակետները, վերջապես՝ այն հայեցակարգն ու գաղափարախոսությունը, որը որդեգրել է կուսակցությունը իմ առաջնորդությամբ, միանգամայն համահունչ են ժողովրդի ձգտումներին, իղձերին եւ, ինչու չէ, նաեւ նպատակներին: Կուսակցությունը լծված է հենց այդ ձգտումների, իղձերի ու նպատակների հետեւողական, նպատակասլաց եւ անշեղ իրագործմանը»:

ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանը Շիրակի մարզ կատարած իր այցելության ժամանակ մարզպետարանում խորհրդակցության  ընթացքում հայտարարեց, որ մոտակա 5 տարում Գյումրիում կլուծվի անօթեւանների խնդիրը: Այնուհետեւ, պատասխանելով լրագրողների հարցին, նա ասաց, որ միշտ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության, սակայն ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ չեն ուզում գործել օրենքի դաշտում, եւ իրավապահները ստիպված են նրանց ազատազրկել: Մեկնաբանելով այդ ելույթը՝ ընդդիմադիր կայքերը եկան այն եզրակացության, որ ռեժիմը խուճապի մեջ է: Ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքում՝ Ազգային հեղափոխական ճակատի նախագահ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է ժողովրդի ալան-թալանը, երկիրը փաստորեն գտնվում է աշոտյանական բանդայի օկուպացիայի ներքո եւ, ուրեմն,  պետք է սկսել ազգային-ազատագրական պայքարը: «Չե՛ք մարսելու,- խոստացավ հռետորը,- ձեր ամբողջ թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելո՛ւ եք ժողովրդին, իսկ դուք նստելո՛ւ եք»: Այս խոսքերը բուռն ոգեւորություն առաջացրին հանրահավաքի մասնակիցների մոտ: Ն. Փաշինյանը նաեւ կանխատեսեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն աննախադեպ կեղծիքներով եւ կլինեն ամենախայտառակը անկախ Հայաստանի պատմության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/04/239366/