Արցախի նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է ՊԲ Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հարությունյանը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:

Այցի ընթացքում գերազանց ծառայության եւ մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների: