Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատության» աշխատանքը

Հեղինակ MediaLab

«Ազատությունը» տեղեկացնում է․ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս այսօր «Ազատություն ռադիոկայանի» լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը։