«Ազատության» նախագահը դատապարտել է Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելը. «Ազատություն»

«Ազատություն»-«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը:

«Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից», – ասել է Դեյզի Սինդելարը:

«Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր տրանսպորտային միջոցով գրեթե հարվածել է նրանց, սպառնացել սպանել և ստիպել նրանց ջնջել կադրերը», – հավելել է ռադիոկայանի նախագահը:

«Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի լրագրողներին վտանգելու համար, ովքեր պարզապես կատարում էին իրենց աշխատանքը», – նշել է Սինդելարը: Ավելին՝ սկզբնաղբյուրում։