Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ հարձակում է պլանավորվել

Բելառուսի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ հարձակում է պլանավորվել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալերիյ Վակուլչիկը։

«Ընդդիմության այսպես կոչված միասնական շտաբից տեղեկություն ենք ստացել, թե Տիխանովսկայայի կյանքի ու գործունեության նկատմամբ հարձակման մտավախություն կա, որ ТАСС-ի փոխանցմամբ», -ասել է ԱԱԾ ներկայացուցիչը։

Այդ երկրի ԱԱԾ ղեկավարի փոխանցմամբ, ստացել են տեղեկություն, որ անհրաժեշտ է «սակրալ զոհ»

«Նկատի ունենալով կատարվածը, իրավիճակի մասին անմիջապես զեկուցել ենք երկրի ղեկավարինԼ Ամենայն լրջությամբ ենք վերաբերվել այդ տեղեկությանը։ Երկրի ղեկավարի հանձնարարությամբ, որոշվել է 120 պատրաստված աշխատակից է առանձնացվել ընդդիմության միավորված շտաբի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Նրանք աշխատել են ուշադրություն չգրավել, բայց նրանց ներկայությունը ակնհայտ է եղել»,— ասել է ԱԱԾ ղեկավարը։

Հիշեցնենք՝ Բելառուսի տարբեր բնակավայրերում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններում քվեարկությանը զուգահեռ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Ցուցարարն երը պահանջում էին Լուկաշենկոյից հեռանալ։ Սակայն ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, Լուկաշենկոն ստացել է 80 տոկոսից ավելի ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9 տոկոս։