Ցանկացել է հեռանալ Հայաստանից արժեքավոր ուղեբեռով, սակայն չի հաջողվել

Ցանկացել է հեռանալ Հայաստանից  արժեքավոր ուղեբեռով, սակայն չի հաջողվել
Ցանկացել է հեռանալ Հայաստանից արժեքավոր ուղեբեռով, սակայն չի հաջողվել

Ըստ «Մեդիալաբի» տեղեկությունների, ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում: 

Զվարթնոց օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի ուղեբեռում, ով հայտնի է նաեւ «Շերիֆ» մականունով, հայտնաբերվել են հայտնի նկարիչների կտավներ, արժեքավոր այլ իրեր:

Հավաստի տվյալներով, արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավվել է, սակայն «Շերիֆին» հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ: Կարեն Բաբայանը,  «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, և նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Զվարթնոցի գծային բաժանմունքի պետի պաշտոնը:

Դեռեւս հայտնի չէ, ինչ հայտնի նկարիչների եւ արժեքավոր իրերի մասին է խոսքը, «Մեդիալաբը» կշարունակի հետեւել դեպքերի ընթացքին եւ հավելյալ մանրամասներ հաղորդել:

© Medialab.am