Հրետակոծված տների մի մասի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի հետ շրջել ենք Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հրետակոծված տների մի մասի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին: