COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 258-ը ծանր, 57-ը` ծայրահեղ ծանր վիճակում են

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտներից 57-ը ծայրահեղ ծանր, 258-ը՝ ծանր վիճակում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Օգոստոսի 12-ի դրությամբ՝ 20 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափության սարքին»,- ասաց Ավինյանը:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: