ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Երևանում՝ 9 իսկ մարզերում` 16 ավտոմեքենա

ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Երևանում՝ 9 իսկ մարզերում` 16 ավտոմեքենա
ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Երևանում՝ 9 իսկ մարզերում` 16 ավտոմեքենա

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է  «Վերջին զանգը»:Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:Այսօր, ժամը 13:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա:ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: