Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչների բողոքին ի պատասխան քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչների բողոքի ակցիաների ու դրանցում հնչած հայտարարությունների կապակցությամբ պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Ի գիտություն լրատվամիջոցների,

Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ տեղեկացնում ենք.

Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող շուրջ 1560ք.մ. մակերեսով տարածքը օտարվել է առնվազն 2000-ականներին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից (ավելի մանրամասն սրա վերաբերյալ կարելի է տեղեկանք վերցնել Կադաստրի կոմիտեից):

26.12.2019թ.-ին Երեւանի քաղաքապետարանը տարածքի սեփականատեր քաղաքացի Ռուզաննա Ասուլյանին 2 ստորգետնյա եւ 10 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով տրամադրել է հ.01/18-07/2-116226-1352 նախագծման թույլտվությունը՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի:

Հետագայում տարածքը ձեռք են բերել քաղաքացիների Էդուարդ Սուքիասյանը եւ Ագնեսա Մանուկյանը, ինչի արդյունքում հողամասը անվանափոխվել է եւ վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրվել է 20.05.2020թ. հ.01/18-07/1-Ս-1742-438 նախագծման թույլտվությունը:

Քաղաքաշինական եւ այլ նորմերի համապատասխանությունը.

Կառուցապատման նախագծի՝ նորմերին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել

«ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,

«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ 13.04.2020թ.:

Այս եզրակացույուններիհիման վրա հիման վրա Երեւանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել եւ 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:

Ըստ համաձայնեցված նախագծի, նշված տարածքում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի:

Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը՝ 625 քմ»։

Ի գիտություն լրատվամիջոցներիԱղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող…

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Monday, August 24, 2020