11 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք․ Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները օգոստոսի 26-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում, 11 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չուներ։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Կազմվել է ընդհանուր 95 արձանագրություն։ Ուժեղացված ծառայությունները նույն հետեւողականությամբ շարունակվում են։