Կապանի օդանավակայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտված է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» – Կապանի օդանավակայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտված է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Այնտեղ պետք է կապի միջոցները, ենթակառուցվածքները ներկվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ջրագծի հարց կա, դա էլ հենց ավարտվի առավելագույնը 2 ամսից կդիմեն Քաղավիացիայի կոմիտեին՝ հավաստագիր ստանալու համար»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ ե՞րբ է նախատեսված օդանավակայանի շահագործումը, փոխնախարարը պատասխանեց. «Մինչեւ տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ ամենաուշը կարծում եմ արդեն հավաստագիրը ստացած կլինեն»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։