Դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպ․ Արայիկ Հարությունյանը հեքում է սեռական դաստիարակության հետ կապված լուրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական հերքումն է հրապարակել․

Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:

Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։

Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158636796218501