«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը ձերբակալվել է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը` հավելելով, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։

Ավելի վաղ, Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ (պաշտոնեական կեղծիքին հանցակից լինել) հոդվածների կասկածանքով` նշելով, որ ձերբակալման հիմքերը և նպատակը բացակայում են։ Սամվել Մկրտչյանը շուրջ երկու ամիս է ազատվել է ՔԿՀ-ի պետի պաշտոնից։