Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներ, որոնք իրականություն են դառնում. Նիկոլ Փաշինյան

Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներ, որոնք իրականություն են դառնում. Նիկոլ Փաշինյան
Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներ, որոնք իրականություն են դառնում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով:

Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը: