Թանկարժեք Տարոնը

Թանկարժեք Տարոնը
Թանկարժեք Տարոնը

Երեւանի քաղաքապետարան կոչվող կառույցի չինովնիկներից մեկը հայտարարել է, որ քաղաքապետարանը չի պատրաստվում լուրջ ընդունել էժանագին շոուները: Էժանագին շոուները, այդ չինովնիկի ու նրա պետարանի համար, քաղաքացիների պայքարն է ուղեվարձի թանկացման դեմ:

Այդ պայքարն իսկապես էժան է, դրա մեջ փող չկա: Փող լիներ, քաղաքապետարանը կպայքարեր: Օրինակ, Երեւանում 165 հազար դրամանոց նստարանների նոր խմբաքանակ շաղ տալու մեջ՝ 2013 թվականին արդեն 550 հատ, փող կա, եւ քաղաքապետարանը լրջորեն զբաղվում է այդ գործով: 165 հազար դրամանոց նստարանը ատկատի վարդագույն հեռանկարներ է խոստանում՝ վարդագույն Երեւանից ավելի:

Կամ, երեւանյան մեկ կամարանցումը՝ դալանը նորոգելու մեջ փող կա, այն էլ 1 միլիոն 300 հազար դրամ, ու քաղաքապետարանը սիրով զբաղվում է դրանով: Եթե մարդիկ մի ամբողջ տուն են այդ փողով նորոգում, Տարոն Մարգարյանը նորոգում է մեկ դալան, որովհետեւ դա էժան նորոգում չէ, եւ նա լուրջ է վերաբերում դրան:

Երեւանի այսպես ասած դիզայնի վրա հարյուրավոր միլիոններ ծախսող միլիոնատեր Տարոն Մարգարյանի համար ուղեվարձի 50 դրամի դեմ պայքարն իսկապես էժանագին շոու է: Տարոն Մարգարյանն էժան բաներ չի սիրում; Նա թանկ տներ է կառուցել իր համար կամ նվեր ստացել, թանկ մեքենաներով է համալրել իր ավտոպարկը:

Բնական է, որ նա իր չինովնիկների մոտ էլ դաստիարակել է թանկի զգացում, նրանց մոտ իմունիտետ է ձեւավորել էժան շոուների հանդեպ: Այն էլ այնպիսի իմունիտետ, որ նրանցից շատերը չեն դիմանում եւ նույնիսկ հայհոյում են էժանությունը: Կարդալ ավելին