Վրաստանի նախագահը նշանակել է ընտրությունների օրը և դիմել հասարակությանը. Aliq.ge

Aliq.ge-ն գրում է․

Այսօր հրապարակված կարգադրության համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 31-ը հայտարարեց ընտրությունների օր և դիմեց հասարակությանը:

«Մեր երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսված է մեր սահմանադրությամբ: Ուզում եմ դիմել հասարակությանը և հորդորել հնարավորինս խաղաղ ճանապարհով անցկացնել այս ժամանակահատվածը՝ ընտրություններին նախորդող այս երկու ամիսները: Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Մենք ևս մեկ անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: