Մոսկվայում հայ վարորդը բեռնատարով հարվածել է տրամվայի

Մոսկվայում հայ վարորդը բեռնատարով հարվածել է տրամվայի
Մոսկվայում հայ վարորդը բեռնատարով հարվածել է տրամվայի

Комсомольская Правда-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր Մոսկվայում տեղի է ունեցել բեռնատարի մասնակցությամբ հերթական ճանապարհա-տրանսպորտային պատահարը: Ինքնաթափ բեռնատարի 40-ամյա վարորդ, ՀՀ քաղաքացի Հակոբը Янтарь սպորտային պալատի դիմաց հատել է տրամվայի ուղիները և իր 13 տոննանոց մեքենայով բախվել է թիվ 30 տրամվայի հետ: Բախումից հետո Հակոբը հայտարարել է. «Ես արդեն ռուս եմ, կարող եմ անձնագիրս ցույց տալ: Իհարկե, ես չէի նկատել այդ տրամվայը: Ողջ ուշադրությունս բևեռված էր ձախից ընթացող մարդատար մեքենայի վրա: Ես վախենում էի ճզմել նրան, իսկ հետո նրա հետևից դուրս եկավ տրամվայը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/30/256929.html