Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվելու են վարժական հավաքներ

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում  հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի  3-ի նիստի օրակարգում։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

 Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  

      Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 – 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 – 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 – 25-ը ներառյալ,     

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 – 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 – 18-ը ներառյալ, 

        3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 – 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 – 29-ը ներառյալ,

       4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ,

      5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 – 26-ը ներառյալ,     

      6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 – 29-ը ներառյալ, 

      7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, 

       8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 – 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ,

          9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 – 11-ը ներառյալ ներառյալ, 

      10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: