Արցախը կունենա պարենային ու էներգետիկ անվտանգության մի նոր մակարդակ․ Իշխանական պատգամավոր

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արցախ կատարած այցից ստացած տպավորություններով․

«Խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց մի մասը արդեն սկսված է, մի մասը նախագծային փուլում է, արդյունքում Արցախը կունենա պարենային ու էներգետիկ անվտանգության մի նոր մակարդակ, նոր ճանապարհներ…. Առաջնագծում իրականացվող հսկայածավալ աշխատանքներ, հաշվի առնելով թշնամու ձեռքբերումները սպառազինության և նաև ապրիլյանի բացթողումները:

Քաղաքական «էլիտայի» երիտասարդացում….բազմաթիվ երիտասարդ, հայրենասեր, կիրթ ու ավելի հզոր Արցախի տեսլական ունեցող մարդիկ: ՀՀ իշխանության անվերապահ աջակցությունը Արցախի անվտանգային խնդիրները լուծելու հարցում ու չնայած համավարկի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին՝ անվտանգային բոլոր ծրագրերը ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի:

Ցանկը երկար է ու շատ ոգևորիչ և այս ամենի ֆոնին մեր ներքաղաքական դիսկուրսում հնչող «քննադատությունները» անկեղծ ժպիտ են առաջացնում ու հասկանում ես որ կա երկու զուգահեռ իրականություն……Ամեն ինչ լավ է լինելու: Հայոց պետականության հարատևությանը այլընտրանք չկա»: