Արձանագրվել են որոշակի թերություններ՝ սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելու և դիմակը ոչ ճիշտ կրելու վերաբերյալ

Շաբաթ օրը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտարկել են, թե որքանով են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։

Խստացված ստուգայցի ընթացքում արհեստական լճերի, առողջարանային համալիրի հարակից տարածքներում արձանագրվել են որոշակի թերություններ՝ սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելու և դիմակը ոչ ճիշտ կրելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։