3 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք Ստեփանակերտի բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը․ Արցախի նախագահ

3 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը: Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա», -նշել է նա:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/355169632196929