3 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք Ստեփանակերտի բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը․ Արցախի նախագահ

3 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը: Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա», -նշել է նա:

3 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը

Սիրելի ՛ ստեփանակերտցիներԻնչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Sunday, September 6, 2020