Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Azatutyun.am

Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Մեկամսյա դադարից հետո այսօր վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը և շարունակվեց՝ չնայած Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների բոյկոտին։

Իրավահաջորդներն ու փաստաբանները նիստին չեն մասնակցում։ Գործի բուն քննությանը չհասնող դատական նիստերը ժամավաճառություն ու ֆարս է որակել զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Այսօրվա դատարանը քննում էր գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը, որով պահանջում են դադարեցնել տուժողների և նրանց իրավահաջորդների կարգավիճակը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հիմնավորմամբ՝ տուժողները ներգրավված են Մարտի 1-ի գործի այն հատվածում, որը դեռ նախաքննության փուլում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: