Իշխանությունը քաղաքացիական շարժմանը երեւում է հակադրել է «հերերի պաշտպանության» շարժում: Վերջին օրերին «սպարտիվկաներով» խաժամուժը հարձակումներ է գործում քաղաքապետարանի առջեւ ակցիաներ անող երիտասարդների վրա եւ ասում՝ «Դուք մեր հերերին եք կպնու՞մ… էս մեր հերերի դեմ ե՞ք դուրս եկել»:
Խաժամուժին կարելի է հասկանալ՝ քաղաքացիական շարժման պահանջները հարվածում են իրենց ու իրենց հերերի անձնական շահին. հերերը կզրկվեն անվերահսկելի եկամուտներից, իսկ իրենք էլ՝ շվայտ կյանքից, խաղատներից, աղջիկներից եւ այլնից:
Մինչ այս օրերին մարդկանց փորձում են վախեցնել «գալուբոյներով ու ինցեստով», դրանով «ներկելով» արեւմտյան արժեհամակարգը, որը լավագույնս է պայքարել անօրինականության, կոռուպցիայի, ստվերի ու այլ հանրային արատների դեմ, Հայաստանում նկատվում է «ինցեստի» առավել հիմնային ու վտանգավոր տեսակ՝ «հերերի ու որդիների» կոնտեքստում, երբ որդիներին հատկացվել է իրենց հայրերի հանցագործություններն ու արտոնյալ կարգավիճակը պաշտպանելու դերը: Բնությունը, կյանքն առաջ է շարժվում հայրերից որդիների «անջատմամբ» ու առաջադիմությամբ, մեզանում որդիներն իրենցով մարմնավորում են սերունդների դեգրադացիան ու հետադիմությունը: Արդյունքում, քաղաքը լի է նեղ ուղեղներով պիթեկանտրոպներ հիշեցնող արարածներով, որոնք ակնհայտորեն «լռվել» են «հայկական էվոլյուցիայի» այս բազմանշանակ փուլում : Կարդալ ավելին
26.08.2013
Տարոնի ու մնացածի «հերերը»
Տարոնի ու մնացածի «հերերը»