Պարետի սահմանած նորմերը խախտելու համար կայացվել է 5 301 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով սեպտեմբերի 9-ի դրությամբ կայացվել է  5 301 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝ 80 459 ստուգում, որից միայն 403-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։