Խունդկարյանը իր բարեվարքության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ չէ

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանը  պաշտոնապես ծանոթ չէ և չի էլ կարող ծանոթ լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը՝ իր բարեվարքության հետ կապված, իսկ մամուլի հրապարակումներին, թե եզրակացությունը բացասական է, թերահավատորեն է մոտենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանն այս մասին ասաց ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացությո՞ւն է տվել իր բարեվարքության հետ կապված:

Խունդկարյանը նշեց, որ բարեվարքության հարցաթերթիկը լրացրել, ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: «Հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող լինել: Ըստ օրենքի՝ այն գաղտնի է, և տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել հանձնաժողովի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում»,-ասաց Խունդկարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։