ՊՎԾ-ն Հ1-ում ֆինանսական խախտումներ է բացահայտել. ստուգումներն ավարտված են․ Factor.am

Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Հանրային հեռուստաընկերությունում ստուգումները: Բացահայտվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, ՊՎԾ խոսնակը չմանրամասնեց: Կառույցից փոխանցեցին, որ առաջիկայում հրապարակվելու է Հանրային հեռուստաընկերությունում իրականացրած ստուգումների վերաբերյալ զեկույց, որտեղ նշված կլինեն բացահայտված չարաշահումները: