Չինովնիկը պետք է հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է

Չինովնիկը պետք է հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է
Չինովնիկը պետք է հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է

Ինչու՞ են ամեն քայլափոխի խախտվում մարդու իրավունքները, ինչու՞ մեր երկրում չի տիրում իրավունքի գերակայություն: Ինչո՞ւ է քաղաքացին մեն-մենակ մնացել ապօրինի որոշումների դեմ: Ի՞նչ պետք է անի քաղաքացին, երբ խախտվում են իր իրավունքները: 
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր դիրքորոշումը հայտնեց այս հարցերի վերաբերյալ:
«Մարդը բարձրագույն արժեք է, սա պետք է հիշեն բոլոր չինովնիկները: Ունենք դատարաններ՝ չկա արդարադատություն, ունենք Սահմանադրություն՝ չկա սահմանադրականություն: Որտե՞ղ է, որ սահմանադրական հիմնական արժեքները ձևախեղվում են, ավելին, վերարտադրվում են մուտացված ձևով, սա ավելի վտանգավոր երևույթ է»,- նշեց Սահմանադրական դատարանի նախագահը:
Այս և այլ խնդիրների վերաբերյալ Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ տեսանյութում: