Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել․ Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բազում գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով ծառայություն կատարելիս, ստուգման են ենթարկել Վանաձորի 31-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Մեքենայում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։

Նա հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Դսեղ գյուղի հարակից անտառից՝ հատելով քամատապալ ծառեր։

Վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։