Ինձ համար էլ է հանելուկ, թե ով կլինի ՍԴ նախագահի թեկնածուն․ Արթուր Վաղարշյան

«Ես ոչ թե անձի ընտրություն եմ ատարելու, այլ՝ տեսլականի», այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ լրագրողների հարցերին։

Դիտարկմանը, թե ըստ մամուլի, երեկ ՍԴ նիստը թեժ է եղել, և թեկնածուների շուրջ վեճի ժամանակ ինքը և Էդգար Շաթիրյանը չեզոքություն են պահպանել, Վաղարշյանը պատասխանեց․ «Դա կեղծիք է։ Մենք առաջադրում չենք արել, թեկնածության մասին հարց չի քննարկվել։ Ինձ համար էլ է հանելուկ, թե ով կլինի ՍԴ նախագահի թեկնածուն»։