Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի՝ Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին Արա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։ Քննչական մարմնի որոշմամբ` առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի նույն 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։

Աղբյուրը՝ Factor.am