Նախագահականի մոտ ռումբ չեն գտել

Նախագահականի մոտ ռումբ չեն գտել
Նախագահականի մոտ ռումբ չեն գտել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նախագահական նստավայրի մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: 

Տեղեկացնենք, որ քիչ առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ահազանգվել է  նախագահական նստավայրի հարակից տարածքում ռումբ լինելու մասին:

Հետեւաբար էվակուացվել են շրջակայքում գտնվող մարդիկ:

«Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 17 հասցեում՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը,-նշված է քիչ առաջ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել»:

Սակայն, շատերը վստահ են, որ ահազանգը ուղղակիրեն կապված այսօր ՀՀ այցելող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի հետ, որով փորձ է արվում հնարավորինս մաքուր «էվակուացնել» բոլորին ճանապարհից:

© Medialab.am