«Գուցե ՀՀԿ-ն գիտակցում է խնդրի լրջությունը և նահանջում»

«Գուցե ՀՀԿ-ն գիտակցում է խնդրի լրջությունը և նահանջում»
«Գուցե ՀՀԿ-ն գիտակցում է խնդրի լրջությունը և նահանջում»

ԱԺ արտահերթ նստաշրջանում Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ձախողեց այսօր  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
Ըստ Փոստանջյանի՝ ԱԺ ղեկավարությունը չկարողացավ բերման ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներին: Նա նշեց, որ դա լավ է, գուցե ՀՀԿ-ն գիտակցում է խնդրի լրջությունը և նահանջում:
Փոստանջյանը ՀՀԿ-ական պատգամավորներին կոչ արեց երկուշաբթի էլ չներկայանալ քվեարկությանը: Նա նշեց, որ ովքեր հանգստանում են դուբայներում, թող այնտեղ էլ մնան, պետք չի, որ գան ու քվեարկեն:
Lragir.am