Հադրութցիները նամակներ փոխանցեցին նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատաներին

Արցախի Հադրութ քաղաքի բնակիչները նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատաներին՝  հատկապես Հադրութի հարցում աջակցության ակնկալիքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքված հադրութցիներից մի քանի կանանց ընդունեցին ԱՄՆ դեսպանատան տարածքում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հադրութցի Մերի Դավթյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են դեսպանատան աշխատակցին և հանձնել նամակը:

«Աշխատակիցը պատրաստակամորեն լսեց, և ասաց, որ դեսպանն էլ շահագրգիռ է հանգուցալուծմամբ, ասաց, որ հրավիրվելու է կլոր սեղան-քննարկում, որին կարող ենք նաև մենք մասնակցել»,-ասաց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։