«Չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ վստահելի հարաբերությունների». ՀԱԿ-ը` Հայաստանի եւ Իրանի մասին

«Չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ վստահելի հարաբերությունների». ՀԱԿ-ը` Հայաստանի եւ Իրանի մասին
«Չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ վստահելի հարաբերությունների». ՀԱԿ-ը` Հայաստանի եւ Իրանի մասին

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Մաքսային միությանը միանալուն, եւ այլ կարեւոր ոլորտների եւ զարգացումների  է անդրադարձել Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՀՀ Արտաքին քաղաքականություն 2013 թվականի ամփոփման» մեջ: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության` Հայաստան – Իրան հարաբերություններին առնչվող հատվածն ամբողջությամբ:  

«Հայաստանը միանշանակորեն շահում է Իրանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունից, այն դրական միտումներից, որոնք առկա են Արևմուտք-Իրան փոխհարաբերություններում:

Սակայն ի՞նչ է ձեռք բերել Հայաստանն այս ամենից, ի՞նչ օգուտներ ենք մենք արդեն քաղել կամ պատրաստվում ենք հետագայում ստանալ: Բացի լրացուցիչ լարվածությունից, որ առաջացավ Իրանի դեսպանի` գազի վերաբերյալ հայտարարությունից հետո, այլ զարգացում երկկողմ հարաբերություններում չի նկատվում:

Ավելին, այս չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ թափանցիկ և ոչ վստահելի հարաբերությունների` գործընկերները իրար հրապարակային չեն կշտամբում: Նման հարաբերությունների պատճառով անցած տարվա ցուցանիշներով մենք ունենք առևտրաշրջանառության գրեթե 10 տոկոսի անկում»:

© Medialab.am