ՊԲ-ի նախկին հրամանատարները օրհասական պահին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին․ ԱՀ նախագահ․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ մի սեղանի շուրջ հավաքվել են Արցախի նախկին ու ներկա զինվորականները և քննարկում են սահմանին ստեղծված իրավիճակը։

Հարությունյանը այդ կապակցությամբ գրել է․

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:

(Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի)

Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն

Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով: Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:Կեցցե ՛ մեր միասնությունը:Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:(Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի)

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Tuesday, September 29, 2020