Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր, հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ․ Հովհաննիսյան

Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր, հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Այդ մասին այսօր երեկոյան տեղեկատվական կենտրոնում հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, մոտավեր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։

Ինչ վերաբերում է հակառակորդի խոցված զինտեխնիկային, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ հայկական ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել են հակառակորդի 137 տանկ ևզրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։

«Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով և կորուստներ պատճառելով», -ընդգծել է նա։