Պաշտպանը փաստահավաք առաքելություն է իրականացրել Վարդենիսում ու հարակից բնակավայրերում

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։ Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=720844311848110&id=100017676420633