Այս պահին պարենի խնդիր չկա, մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքները․ Արցախի գյուղատնտեսության նախարարություն

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։

Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․

✅ ծխախոտ

✅ շշալցված ջուր

✅ երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք

✅ խտացրած կաթ

✅ սուրճ

✅ պահածոյացված սնունդ

✅ հիգիենայի պարագաներ (արական և իգական)

Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։