Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Քյարաջի ուրբաթօրյա աղոթապետը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը և սկսել բանակցությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «isna» գործակալությանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին, Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը  նշել է, որ որոշ երկրներ, ինչպես օրինակ Իսրայելը, իր զենքերը վաճառելու և Իրանի սահմանների մոտ անկայունություն ստեղծելու նպատակով շահագրգռված է լարվածության սրմամբ։