Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի` Մաքսային միության վերաբերյալ գրքի շնորհանդեսին: Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը: 

«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

© Medialab.am