Ստեփանակերտում կրկին թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ հակառակորդը պարբերաբար թիրախավորում է Արցախի մայրաքաղաքաը՝ վնաս հասցնելով ենթակառուցվածքներին։ Երեկ երեկոյան հրթիռակոծության հետևանքով էլեկտրամատակարարումն էր դադարեցվել։