Փարիզի երեք ահաբեկիչները սպանվեցին ոստիկանական հատուկ գործողության արդյունքում

Փարիզի երեք ահաբեկիչները սպանվեցին ոստիկանական հատուկ գործողության արդյունքում
Փարիզի երեք ահաբեկիչները սպանվեցին ոստիկանական հատուկ գործողության արդյունքում

Լուսանկարում -սուպերմարկետից դուրս են բերում ահաբեկչի կողմից պատանդառված մարդկանց
Ֆրանսիական ոստիկանությունը հատուկ գործողությունների արդյունքում, հաշված րոպեներ առաջ հնարավոր եղավ վնասազերծել երեք ահաբեկիչներրին, որոնք օրեր շարունակ կարողացան բուռն լարվածության մեջ պահել ոչ միայն ողջ Ֆրանսիային այլեւ ամբողջ աշխարհին:

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ոստիկանական զորքերի հատուկ գործողությունների շնորհիվ ձեռնարկված օպերացիայի արդյունքում Ֆրանսիայի երկու տարբեր կետերում` Պորտ դե Վանսենի սուպերմարկետներից մեկում պատանդ վերցրած ահաբեկիչը եւ Փարիզից դեպի հյուսիս տեղակայված Դեմմարտան ոն Գոել քաղաքի մերձակայքի տպարանում գտնվող Կոաչի եղբայրները սպանվեցին: 

Հաղորդվում է առնվազն չորս պատանդների մահվան մասին: 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզի կենտրոնում գտնվող հայտնի «Charlie Hebdo» երգիծական հայտնի հանդեսի խմաբագրատանը հնչած Կոաչի եղբայրների կրակոցների հետեւանքով առնվազն 12 զոհեր եւ մոտ երկու տասնյակ վիրավորներ եղան: Սպանդի հեղինակները, ըստ վկաների բացականչել էին` մենք մեր մարգարեի վրեժը լուծեցինք:

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետեևանքով զոհվածների շարքում են ֆրանսիացի հանրահայտ ծաղրանկարիչներ՝ Կաբուն(Cabu) և Շաղբը(Charb), որոնք երկար տարիներ աշխատում էին «Charlie Hebdo» երգիծական հանդեսում:Ոստիկանը, որը տարիներ շարունակ կցված էր պաշտպանելու Շաղբին նույնպես զոհվել է:

Արյունալի սպանդից հետո դիմակավորված անձինք սեւ մեքենայով փախուստի են դիմել: Իշխանությունները հայտարարել են, որ դիմելու են բոլոր միջոցներին հանցագործներին գտնելու ուղղությամբ:

Պարբերականը 2012-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ էր տպագրել, ինչը մահմեդական համայնքի մողմից բուռն քննադատության եւ հակազդեցության էր արժանացել:

Ահաբեկչության հետեւանքով Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բազամահազարանոց բողոքի ակցիաներ էին անցկացվում:

Ահաբեկչության տեսանյութը` ստորեւ:

http://www.youtube.com/watch?v=ZlwHZmWdsgs