Թբիլիսին հերքել է Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը

Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիյան հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և սուտ: Ես ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին և ողջ ժողովրդին` չտրվել այդպիսի ապատեղեկատվությանը»,- ասել է Դարսալիյան:

Հոկտեմբերի 3-ին Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և ԱդրբեջանԼեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատչառով: