Թուրք-ադրբեջանական հարձակումների դեպքում ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը․ ՀՀ ՄԻՊ

Այս օրերին ՄԻՊ աշխատանքը եղել է հստակ, թիրախային, մեր նպատակն է եղել պարզել Ադրբեջանի իրականացրած հարձակումների և թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, որովհետև սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների, առողջության իրավունքի և կատարվող ավերածությունների հետ։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ պաշտպանի, այս փուլում չափազանց կարևոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը։ «Այս դեպքում ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը», -ընդգծեց Պաշտպանը։

Ըստ Թաթոյանի, Ադրբեջանը սկսած սեպտեմբերի 27-ից հարձակումներ է իրականացնում միջազգային մարդասիրական իրավունքում արգելված զինատեսակներով։ Ձեռք բերված ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին։ Ընդ որում, ըստ Արման Թաթոյանի, այդ զինատեսակներով հարվածներ են հասցվում խիտ բնակեցված տարածքներում։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը:English:https://youtu.be/oEA1qEpXrR8Русский:https://youtu.be/g_cRWRm7aGk

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Monday, October 5, 2020