Իլհամ Ալիևը սպառնում է անհապաղ խզել դիվանագիտական կապերը այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա հայտարարել է Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ադրբեջանի նախագահն այդ հարցազրույցում կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է ադրբեջանական և հայաստանցի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքի հակամարտության ավարտից հետո:
Մանրամասները՝ Azatutyun.am-ում