Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»,- հայտնել է Արցախի նախագահը Ֆեյսբուքի իր էջում: