«Դ!եմ եմ»-ը միացավ քառյակի քննարկումներին

«Դ!եմ եմ»-ը միացավ քառյակի քննարկումներին
«Դ!եմ եմ»-ը միացավ քառյակի քննարկումներին

Կուտակային կենսաթոշակների հարցով Ազգային ժողովի չորս ոչ իշխանական քաղաքական ուժերի քննարկումներին այսօր միացան «Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչները: Այդ ընթացքում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ լրատվամիջոցների համար հայտարարությամբ, ասելով, որ ներկայացնում է քառյակի միասնական դիրքորոշումը կուտակային կենսաթոշակների խնդրի կապակցությամբ և թվարկելով երեք կետեր, որոնք սկզբունքային են իրենց համար՝ բացահայտ կամ քողարկված պարտադիր բաղադրիչի բացառում, խտրականության բացառում և սերունդների համերաշխության սկզբունքի կիրառում:
Ազատություն ռադիոկայան